Jump to content

Կլոդ Ռենուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոդ Ռենուար
ֆր.՝ Claude Renoir
Ծնվել էդեկտեմբերի 4, 1913(1913-12-04)[1]
ԾննդավայրՓարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1]
Մահացել էսեպտեմբերի 5, 1993(1993-09-05)[2][3][1] (79 տարեկան)
Մահվան վայրՏրուա[3][1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ և պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Պիեր Ռենուար[3], մայր՝ Véra Sergine?[3]
ԵրեխաներJacques Renoir? և Sophie Renoir?

Կլոդ Ռենուար (ֆր.՝ Claude Renoir. դեկտեմբերի 4, 1913(1913-12-04)[1], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1] - սեպտեմբերի 5, 1993(1993-09-05)[2][3][1], Տրուա[3][1]), ֆրանսիացի կինոօպերատոր։ Նկարիչ Օգյուստ Ռենուարի թոռն էր, կինոռեժիսոր Ժան Ռենուարի եղբորորդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դերասաններ Պիեռ Ռենուարի և Վերա Սերժինի ընտանիքում։ 19 տարեկանում որպես օպերատորի օգնական մասնակցել է հորեղբոր՝ Ժան Ռենուարի Գիշերը խաչմերուկում» ֆիլմի նկարահանումներին, որից հետո երկու տարի հատկացրել է ուսումնառությանը։ Սովորել է Ժան Բաշլեից, Մորիս Լյուսիենից, Բորիս Կաուֆմանից, Քրիստիան Մատրայից։ Այնուհետև կինոռեժիսոր հորեղբոր հետ համագործակցելով՝ օպերատորական լավագույն աշխատանքով աչքի է ընկել նրա հետ նկարահանած «Տոնի», «Զբոսանք քաղաքից դուրս», «Գետը», «Ոսկե կառքը» ֆիլմերում։

Հետագայում աշխատել է նաև այլ կինոռեժիսորների՝ Ռոժե Վադիմի («Հաճույքից մեռնել», «Որս», «Բարբարելլա», «Հավատարիմ կինը»), Մարսել Կառնեի («Խաբեբաները», «Ամայուտը»), Պիեռ Գրանիե-Դեֆերի («Փարիզն օգոստոսին», «Զինվորական բժիշկը»), Ժան-Պոլ Ռապնոյի («Կրկնված ամուսնություն»), Կլոդ Զիդիի («Թևիկ կամ տոտիկ», «Հրեշը», «Պառակտում») հետ։

1977 թվականին Կլոդ Ռենուարը առաջադրվել է ֆրանսիական ազգային «Սեզար» կինոմրցանակի «Լավագույն օպերատոր» անվանակարգում՝ «Դոկտոր Ֆրանսուազա Գայանա» և «Հավատարիմ կինը» ֆիլմերի նկարահանման ընթացքում իրականացրած օպերատորական աշխատանքի համար։

Կյանքի վերջին տարիներին կինոօպերատորը գրեթե լրիվ կուրացել էր։ Երբ մահացավ, լոնդոնյան «Թայմս» թերթը նրա մասին գրեց. «Գետը» ֆիլմում հնդկական տեսարանների նրա նրբաճաշակ արտացոլումը նպաստեց կինոյում բացելու մի նոր դարաշրջան, և գույնը ընդունվեց որպես մեծ կինեմատոգրաֆիստների աշխատանքին համապատասխանող միջավայր»[4]։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի վերնագիրը Թողարկման տարին
Տոնի 1935
Փարիզի լույսերը 1938
Սերենադ 1940
Ժերիկո 1946
Իդեալական զույգը 1946
Երկու հրեշտակների դիլեման 1948
Դոկտոր Լաենեկ 1949
Մադամ Բատերֆլայ 1954
Առաքելություն 1955
Մի կյանք 1958
Արյուն և վարդեր 1960
Տերուելցի սիրահարները 1962
Բարբարելլա 1968
Տիկինն ավտոմեքենայում՝ ակնոցով ու հրացանով 1970
Հավատարիմ կինը 1976
Լրտեսը, որ սիրում էր ինձ 1977

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cinévie, « Souvenirs d'un opérateur », par Claude Renoir,12 novembre 1946
  • Cahiers du cinéma, numéro 8, janvier 1952
  • Le Technicien du film, 15 novembre 1973
  • Christian Gilles, Les Directeurs de la photo et leur image, Dujarric, 1989

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]